Պարաբոլիկ արեւային խտացուցիչները թոււյլ են տալիս ձմռանը տնտեսել ջեռուցման մինչեւ 35 տոկոս ծախսը ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է «Տեխնոստանդարտ» ԲԲԸ-ի փոխտնօրեն Գրիգոր Մնացականյանը։

Արեւային ճառագայթների խտացման համար հայելիները  (արտաքուստ արբանյակային ալեհավաքներ են հիշեցնում) նախագծվել են դեռ Խորհրդային Հայաստանում (Հոսանքի աղբյուրների համամիութենական ԳՀԻ-ի բաժանմունքում)։ Տեխնոստանդարտը» այդ ավանդույթները պահպանում է ու ձգտում է զարգացնել։

Արեւային ափսեները ինքնուրույն շրջվում են արեւի ետեւից, դրա շարժամը զուգահեռ, ու ինքնուրույն մաքրվում փոշուց ու այլ արտաքին ազդեցություններից։ Հետեւել պետք է միայն կարկուտին՝ կարկուտի դեպքում դրանք պետք է ծածկել պատյանով։ 40 կՎտ հզորությամբ պարաբոլիկ համակարգերը կարող են օրական մեքենայի յուղի 3 տոննայանոց բակը մինչեւ 300 աստիճան տաքացնել։ Հավաքված ջերմությունը կարելի է գործածել գիշերը՝ մասնավորապես ջեռուցման համար։

«Հիմա մենք ավարտում ենք համագործակցության մասին բանակցությունները շվեդական ընկերություններից մեկի հետ։ Հույս ունենք , որ դրանք հաջող կանցնեն»,- հայտնել է Մնացականյանը։

Սարքի նմուշը արդեն աշխատում է փոքր զբոսաշրջային օբյեկտում, Սպիտակում։ Ձմեռային ամիսներին այն ջեռուցման ծախսերը 35 տոխոսով կտնտեսի։ Իսկ տաք եղանակին, Հայաստանի մեծ մասում՝ տարեկան 6-7 ամիս, տաք ջուր կարելի է ստանալ գրեթե անվճար, հավելեց Մնացականյանը։

«Մենք սարքավորումները առաջարկել ենք Երեւանի քաղաքապետարանին՝ դպրոցների ու մանկապարտեզների համար։ Նրանք պատասխանում են՝ մենք ուրախությամբ կգնեինք, բայց գումար չկա։ Կառավարությունում նույնպես մեր ծրագրին դեռ առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ Ցավոք»,- հավելել է ինժեները։