Apple ընկերությունը ներկայացրել է iMac համակարգիչների նոր հավաքածու՝ այդ թվում iMac Pro-ն՝ 5K-դիսփլեյով։ Նորույթները ցուցադրել են WWDC համաժողովում, հայտնում է The Verge-ը։
iMac-ը ներկայացվել է միջուկի տարբեր մոդիֆիկացիաներով։ Առավելագույն կոմպլեկտավորումով համակարգիչը՝ iMac Pro –ն, կունենա 18-միջուկանոց պրոցեսոր Xeon 16 Գբ վիդեոհիշողությամբ ու SSD-ի վրա 4 Տբ հիշողությամբ։
iMac Pro-ն վաճառքում կհայտնվի 2017-ի դեկտեմբերին, կարժենա մինչեւ $4999 դոլար։





























