Apple ընկերությունը ներկայացրել է Mac OS-ի նոր տարբերակը ,որը ստացել է High Sierra անվանումը։

 CNBC-ի փոխանցմամբ,  Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին պատմել է, որ Apple–ի սեղանային համակարգիչների նոր օպերացիոն համակարգում Safari ինտերնետային բրաուզերն ավելի արագ է սկսել աշխատել։ Բացի դրանից այն հիմա ունի ֆունկցիա, որը արգելափակում է տեսանյութի ավտոմատ վերարտադրությունը։ Բրաուզերում կլինի նաեւ «խելացի» համակարգ, որը թույլ չի տա կայքերին հետեւել օգտատիրոջ այցելությունների պատմությանը։  Ֆեդերիգին հատուկ ուշադրություն է դարձրել լուսանկարների դիտման ռեժիմին։ Հիմա անհրաժեշտ լուսանկարը գտնել հնարավոր կլինի ոչ միայն առանցքային բառերով կամ տեսակով, այլեւ դեմքերի ճանաչման ֆունկցիայով։  Բացի դրանից ներկայացվել է նաեւ iPhone-ի ու iPad-ի համար նոր օպերացիոն համակարգը՝ iOS 11-ը։ Նոր ՕՀ-ում հավելվել է  iCloud-ում  iMessage-ի նամակագրության ավտոմատ պահպանման ֆունկցիան։ Հայտնվել է նաեւ iMessage-ի միջոցով Apple Pay –ի մյուս օգտատերերին գումար ուղարկելու հնարավորություն։

ԸՆկերությունը ներդրել է նաեւ Siri ձայնային օգնականի նոր տարբերակը։ Հիմա արհեստական ինտելեկտի ձայնը շատ ավելի բնական է հնչում ու ունի մոդուլյացիաներ, այսինքն մի երանգից մյուսին անցնելու հնարավորություն։