Ռուսաստանը, Իրանն եւ ահաբեկչությունը գլխավոր սպառնալիքն են աշխարհում, եւ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներն պայքարել դրանց դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ այսօր աշխարհում ավելի վտանգավոր է, քան ժամանակին կոմունիզմի անկումից հետո. միջազգային սահմաններն ուժով վերաձեւելու՝ Ռուսաստանի փորձերը, Մերձավոր Արեւելքում իրավիճակն ապակայունացնելու՝ Իրանի փորձերը, գլոբալ ահաբեկչություն, որը կարող է ցանկացած պահի հարված հասցնել ցանկացած վայրում:

«ԱՄՆ-ն պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակում՝ այն սկզբունքով, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի համար»,- նշել է նա: