Արցախի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը, 2017թ. հունվար-մարտին փաստացի գներով, կազմել է 39.3 մլրդ դրամ (80.8 մլն ԱՄՆ դոլար): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«2017թ. հունվար-մարտին 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ Արցախի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը աճել է 60.2 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 70.6 տոկոսով, իսկ ներմուծումը` 57.5 տոկոսով», - նշել է նա։





























