«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) սկսում է «գեղեցիկ» համարների տրամադրման ակցիան` Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից հեռախոս գնելու դեպքում:

Գնելով 100 հազար դրամից ցածր արժողությամբ բջջային հեռախոս հաճախորդը կստանա նվեր «արծաթե» հեռախոսահամար, իսկ 100 հազար դրամ եւ ավելի բարձր արժողությամբ` «ոսկե» հեռախոսահամար:

«Գեղեցիկ» համարների տրամադրման հետ զուգահեռ «ԱրմենՏել» ընկերությունն իջեցրել է բջջային հեռախոսների գները: Beeline գրասենյակներում ներկայացված 62 տեսակի հեռախոսների գները նվազել են միջինը 10 տոկոսով: Օրինակ, NokiaX6 հեռախոսի գինը 150000 դրամից նվազել է մինչեւ 138000 դրամ, իսկ Nokia1202` 14000 դրամից մինչեւ 12000 դրամ: