Թեհրանի հարավում՝ իմամ Խոմեյնիի դամբարանում, հրաձգություն է տեղի ուենցել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Զոհերի կամ վիրավորների մասին տվյալներ դեռեւս չկան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 3 անհայտ անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում։ Հարձակման հետեւանքով երկու մարդ է վիրավորվել, հնարավոր է՝ պատանդներ կան։ Խորհրդարանի շենքում փոխհրաձգություն է։