Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ Իմամ Խոմեյնիի դամբարանին տարածքում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Հինգ մարդ վիրավոր է, հաղորդվում է երկու անձի ձերբակալության մասին:

Հիշեցնենք, որ հարձակվողներից մեկը դամբարանի տարածքում պայթեցրել է պայթուցիկով բաճկոնը: