Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում իրեն պայթեցրած ահաբեկիչը կին է: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը:

Մահապարտն իրեն պայթեցրել է դամբարանի բակում:

Հիշեցնենք, որ դամբարանի տարածքում հրաձգության հետեւանքով մի քանի մարդ է վիրավորվել: Հարձակվողներից երկուսը ձերբակալված են: