Իրանի խորհրդարանի եւ Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում երկու հարձակում է տեղի ունեցել. մեկը՝ խորհրդարանի շենքի, մյուսը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: