Անվտանգության ուժերը չեզոքացրել են Իրանի խորհրդարանի վրա հարձակվողներից մեկին: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ոչնչացրել է խորհրդարանի վրա չորս հարձակվողներից մեկին: Սակայն պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվում:





























