Իրանի մայրաքաղաք Թեհրանում Իմամ Խոմեյնիի դամբարանում երկրորդ պայթյունն է որոտացել: Այս մասին հաղորդում է IRIB հեռուստաալիքը:

Դամբարանի տարածքում երկրորդ մահապարտն է պայթեցրել իրեն: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաքում երկու հարձակում է իրականացվել՝ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում եւ խորհրդարանում: