Թեհրանի բնակիչներին եւ հյուրերին խորհուրդ են տվել խուսափել հասարակական տրանսպորտից օգտվելուց: Նման կոչով հանդես է եկել Իրանի հետախուզության նախարարությունը:
Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախարարությունը նաեւ հաղորդել է, որ ահաբեկիչների մի քանի խմբեր փորձել են ահաբեկչություններ իրականացնել երկրի մայրաքաղաքում. մի խմբի անդամները ձերբակալված են:
Հիշեցնենք, որ Թեհրանում այսօր երկու հարձակում է տեղի ունեցել՝ խորհրդարանում եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում:





























