Իրանի խորհրդարանի շենք թափանցած ահաբեկիչները կանացի հագուստով են եղել: Fars գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ՆԳ նախարարի տեղակալ Մոհամմադ Հուսեյն Զուլիկարը:
Նրա խոսքով՝ չորս ահաբեկիչներ կանացի հագուստով Իրանի խորհրդարանի ընդունարան են մտել: Հարձակման առաջին իսկ րոպեներից Իսլամական հեղափոխության պահապաններին հաջողվել է իրադրությունն իրենց վերահսկողության տակ վերցնել:
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչություններ են իրականացվել Իրանի խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում:





























