Հայաստանում սեպտեմբերի 28-29-ը կացկացվի «Կովկասի կաբելային հեռուստատեսության օրեր. ձեռքբերումներ, հեռանկարներ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողով:
Երեւանում համաժողովի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Վ րաստանի եւ այլ երկրների կաբելային եւ թվային հեռարձակման պրոֆեսիոնալ միությունների ղեկավարներ, առաջատար մասնագետներ եւ փորձագետներ:
Համաժողովում կներկայացվեն զեկույցների եւ շնորհանդեսների հետեւյալ թեմաները` «Հայաստանի կաբելային հեռուստատեսության զարգացումը: Առանձնահատկությունները եւ նշանակալի փուլերը», «Մարտահրավերների ժամանակակից պայմանները եւ խնդիրները: Հայաստանում թվային հեռարձակմանը անցումը, կաբելային հեռուստատեսության վրա ազդեցության վերլուծությունը, խնդիրները եւ եզրակացությունները», «Կաբելային հեռուստատեսության վրա «ինտերնետ հեռարձակման ազդեցությունը», ««Ցանցահենության» եւ ոչ իրավազոր հեռարձակման դեմ պայքարը», «Կաբելային հեռուստատեսության միջազգային շուկայի համար հայկական եւ վրացական հեռուստատեսության կոնտենտային առաջարկները: Տարածման խնդիրները եւ ազգային ճյուղային ասոցիացիաների փոխօգնությունը» եւ «must carryի սկզբունքը` «կողմ» եւ «դեմ». Վրաստանի փորձը, կաբելային օպերատորով հեռուստահեռարձակողների փոխհարաբերությունների խնդիրները»:
Բանավեճերը կվերաբերեն օրենսդրական հարցերին եւ ճյուղի իրավական կարգավորմանը, ինչպես նաեւ դիստրուբյուտորության եւ ռուսական ու ռուսալեզու կոնտենտի հասանելիության խնդիրներին:
Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի կաբելային հեռարձակողների ասոցիացիան, Ռուսաստանի կաբելային հեռուստատեսության ասոցիացիան եւ Վրաստանի կաբելային հեռուստատեսության միությունը:




























