Ռուսաստանը համարում է, որ Իրանը պետք է ՇՀԿ-ի անդամ դառնա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցւոմ է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Մոսկվան համարում է, որ այս պահին կան բոլոր նախադրյալները, որ կազմակերպությանն անդամակցելու մասին Իրանի հայտին դրական եզրակացություն կտրվի։ Այդուհանդերձ, նրա խոսքով, ՇՀԿ-ի գալիք գագաթնաժողովում այս հարցում բեկում ակնկալել չարժե։




























