ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները, որոնց հետեւանքով զոհվել է 12 մարդ։ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն ցավակցում է զոհվածների հարազատներին։ «Մեր մտքերն ու աղոթքներն Իրանի ժողովրդի հետ են։ Ահաբեկչությունը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում»։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան ահաբեկիչների երկու խմբեր հարձակվել էին իմամ Հոմեյնիի դամբարանի վրա։ Երեք մարդ ներխուժել է դամբարանի տարածք, որից հետո նրանցից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդին սպանել են պահակները, իսկ երրորդին հաջողվել է ձերբակալել։

Եւս չորս մարդ՝ կանացի հագուստով, հարձակվել է խորհրդարանի շենքի վրա։ Նրանց ոչնչացրել են անվտանգության ուժերը։