Օգոստոսին ուղեծիր է դուրս բերվելու ԱՄՆ ՌՕՈՒ-ի X-37B փորձնական ուղեծրային օդանավը, որի թռիչքը կիրականացնի SpaceX ընկերությունը։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ ՌՕՈՒ-ի ներկայացուցիչ Հիզեր Ուիլսոնը, փոխանցում է Meduza-ն։
Օդանավը դուրս է բերվելու ուղեծիր Falcon 9 հրթիռակրի օգնությամբ ։
Դա լինելու է Boeing ընկերության մշակած X-37B օդանավի հինգերորդ թռիչքը։ Կան երկու նման սարքեր՝ դրանցից մեկը 2017-ի մայիսին ավարտել է իր ուղեծրային թռիչքը, որը տեւել է ավելի քան 700 օր։ Արտաքուստ տիեզերանավ հիշեցնող օդանավի նշանակությունը անհայտ է։




























