Չինաստանում ռոբոտը հաջողությամբ հանձնել է բուհերի ընդունելության համար մաթեմատիկայի թեստը, հայտնում է «Սինհուան»։

Գործակալության տվյալներով, ռոբոտին հաջողվել է լուծել մաթեմատիկայի քննական թեստի երկու տարբերակները՝ վատնելով ընդամենը 22 րոպե։ Առաջին թեստի համար ռոբոտը ստացել է 105 միավոր՝ 150-ից, իսկ երկրորդ թեստի համար՝ 100 միավոր։ Ընդ որում այս թեստը լուծելու համար մարդուց 2 ժամ է պահանջվում։