Թեհրանում երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 17-ի, հաղորդում է IRNA-ն։ Հարձակումների հետեւանքով բժշկական կենտրոններում 52 վիրավոր կա։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի չորս զինված անձ կանացի հագուստով ներխուժել էր երկրի խորհրդարանի շենք: Մեկ այլ խումբ էլ ահաբեկչություն է իրականացրել Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում:
Երկու ահաբեկիչներ պայթեցրել են իրենց. մեկը՝ խորհրդարանի շենքի չորրորդ հարկում, մյուսը՝ դամբարանի տարածքում:





























