Հունիսի 8-ի առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Ստեփանավան-Ալավերդի ճանապարհն՝ Կողես գյուղի մոտ ռուսական պետհամարանիշներով ГАЗ 2410 մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրի կամրջակին, ինչի հետեւանքով ուղեւորուհիներից մեկը տեղում մահացել է: Վարորդը եւ մեքենայի մյուս երեք ուղեւորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Ճանապարհին մահացել է ուղեւորներից եւս մեկը՝ տարեց կին:
Վիրավորների թվում երկու երեխա կա՝ 10-12 տարեկան: Նրանց վիճակը բավարար է: Մահացած տարեց կինը նրանց տատիկն է:
Վիրավորները փրկարարներին պատմել են, որ գալիս էին Վլադիկավկազից:














