Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 25-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, հաղորդում է «ԱզերԹաջ» պետական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու հեռանկարները: