Նոյեմբերի 24-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւակավան գյուղում, Պարույր Սեւակի հուշաքարի տարածքում, դիակ կա:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել 23-ամյա Սարգիս Հ.-ն եւ հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ «Միցուբիշի-Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայով:

Սարգիս Հ.-ն  հանձնվել է  ոստիկանության Արարատի բաժին: