Ուրբաթ գիշերը Էյֆելյան աշտարակը լույսերը կմարի՝ ի հիշատակ Իրանում ահաբեկչությունների զոհերի, որոնց հետեւանքով 17 մարդ զոհվել է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն:

«Ի հիշատակ Թեհրանում ահաբեկչությունների զոհերի՝ կեսգիշերին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն: Փարիզը եւ փարիզցիները համերաշխ են»,- գրել է քաղաքապետը: