ԵԱՀԿ դաշտային առաքելությունը զեկույց կներկայացնի ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին: Այս մասին Բաքվում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

ԵԱՀԿ դաշտային առաքելությունը հոկտեմբերի 7-ին այցելել էր Լեռնային Ղարաբաղ: Առաքելության կազմում, բացի համանախագահներից, ընդգրկված էին նաեւ ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչները: Այցելության արդյունքներով, համանախագահները զեկույց են պատրաստել: