Microsoft-ի ֆրանսիական մասնաճյուղը յուրատեսակ մարկետինգային քայլ է հորինել՝ լրագրողներին բաժանում է կարիճով սառնաշաքար։ Նման մի սառնաշաքար էլ Gamersyde-ի գլխավոր խմբագիրն է ստացել։ Բնականաբար ոչ ոք չի համարձակվել համտեսել այդ յուրօրինակ սառնաշաքարը։

Lenta-ն գրում է, որ ամենայն հավանականությամբ, դա Xbox Scorpio կոդային անվանումը ստացած՝ Microsoft-ի նոր կցասարքի գովազդարշավի մի մասն է։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով կոնսոլը կարող է առանց դժվարության աշխատեցնել 4К թողունակությամբ ու 60 fps կադրերի հաճախությամբ խաղեր՝ իր 6 տերաֆլոպս հզորության գրաֆիկական քարտի շնորհիվ։ Համեմատության համար ասենք, որ PS4 Pro-ի արտադրողականությունը կազմում է 4․2 տերաֆլոպս։