Facebook-ը մտադիր է գործարկել մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս իրական ժամանակում հասկանալ օգտատերերի տրամադրությունները, հայտնում է The Times-ը ։

Պարբերականը ներկայացրել է երկու պատենտ, որոնք ընկերությունը մայիսին է ձեռք բերել։ Պատենտներում նկարագրված է օգտատերերի զգացմունքների ճանաչման համակարգը, որի հիմքում այն է, թե որքանով ուժեղ կամ արագ են նրանք հարվածում սարքի ստեղնաշարին։ Բացի դրանից տեխնոլոգիան հաշվի է առնելու տառատեսակի փոխման հաճախությունը, նաեւ վերլուծելու է օգտատերերի ուղարկած էմոձիները։

Միաժամանակ, անմիջապես մարդու դեմքից նրա զգացմունքները կռահելու համար,  համակարգը կարող է օգտագործել համակարգչի կամ այլ սարքերի տեսախցիկը։

Սակայն Facebook-ը դեռ չի հաստատում նման տեխնոլոգիաներ օգտագործելու իր մտադրությունը։ Ընկերությունը նշում է, որ իր ակտիվում հարյուրավոր չօգտագործված պատենտներ կան, ու որեւէ փոփոխություն անելուց առաջ օգտատերերին միշտ համապատասխան ծանուցագրեր են ուղարկվում։