Հայտնի է դարձել նոյեմբերի 25-ին, ժամը 13: 20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանական ակադեմիայի հարեւանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ի վարորդ 50-ամյա Մանվել Արիստակեսի Մանուկյանը եւ ուղեւորուհի 27-ամյա Համեստ Վաչիկի Անոնյանը:

BMW մակնիշի 13 LS 441 համարանիշի ավտոմեքենան վարել էր 28-ամյա Վահե Սլավիկի Մուրադյանը:

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ վարի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Նրանք տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո հանձնարարել են ՃՈ աշխատակիցներին՝ վթարված ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխել ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի