Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքել է «Հայկական ժամանակ» թերթի տեղեկությունը, ըստ որի իշխանությունները «հրաժարվել են համագործակցել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ», որի աշխատակիցները Հայաստան էին ժամանել, այսպես կոչված, «Պզոյի գործով» հետաքննության շրջանակներում:
Պարբերականի տեղեկություններով, ՀԴԲ-ն այդ գործի հետաքննության շրջանակներում Հայաստանին է փոխանցել 30 հոգու ցուցակ, սակայն հայկական կողմը հրաժարվել է այդ ցուցակից որեւէ մեկի հանձնել ամերիկյան կողմին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից, այդ հրապարակումը ոչ մի կապ չունի իրականության հետ:
«Հայտարարում եմ, որ հայկական կողմը այդ քրեական գործի հետ կապված ԱՄՆ-ից եւ մասնավորապես ՀԴԲ-ից չի ստացել իրավական օգնության ոչ մի հարցում, նաեւ չի ստացել մարդկանց որեւէ ցուցակ, որոնց պետք է իբրձերբակալել կամ կալանել»,- հայտարարել է Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը
Նա կրկին հերքել է տեղեկությունները, թե Երեւան են ժամանել ՀԴԲ-ի աշխատակիցներ: «Հակառակի մասին պնդումները հորինվածք են»,- նշել է նա:




























