Alphabet ընկերությունը, որին պատկանում է նաեւ Google-ը, ռոբոտների արտադրությամբ զբաղվող Boston Dynamics ընկերությունը վաճառել է ճապոնական SoftBank կոնցեռնին:
Վաճառքի փաստը հաստատել են ե՛ւ SoftBank-ում, ե՛ւ Boston Dynamics-ում, սակայն չեն հայտնել գործարքի արժեքն ու պայմանագրի այլ մանրամասներ: Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Forbes-ը:
Միաժամանակ, SoftBank-ն Alphabet-ից գնել է ճապոնական SCHAFT ռոբոտ արտադրողին, որն ընկերությանն էր պատկանում 2013 թվականից:





























