Նոյեմբերի 24-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 33-ամյա Ազատ Պ.-ն:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ազատ Պ.-ն օգոստոսի 17-ից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  կողմից հետախուզվում է ՀՀ քր.օր.-ի 258 հոդվածի  (Խուլիգանություն) հատկանիշներով: