Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» անդամները քաղաքապետարանի շենք մուտք գործեցին ՀՀԿ գրությամբ փուչիկները պայթեցնելով եւ Սերժ Սարգսյանի ու Տարոն Մարգարյանի լուսանկարով ափսեները քաղաքապետարանի դռան առջեւ ջարդելով (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին «Երկիր Ծիրանիի» անդամները քաղաքապետարանի շենքում են:

Զարուհի Փոստանջյանը փորձում է քաղաքապետարանի աշխատակիցներից ճշտել, թե որտեղ է իրենց խմբակցության աշխատասենյակը, սակայն այս պահին նրան որեւէ հստակ պատասխան չեն տալիս:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 9-ին,  Երեւանի ավագանու առաջին նիստին «Երկիր Ծիրանին» չի մասնակցել: Նրանք «այլընտարանքային » նիստ են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց: