Երեւանում նոյեմբերի 26-27-ին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի «Եվրոպական հեռանկարներ» ֆորումը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ֆորումը կազմակերպել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը՝ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության եւ «Ֆրիդրիխ Նաումանի» հիմնադրամի աջակցությամբ:
Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, ինչպես նաեւ զեկույցով հանդես կգա ԵԱՀԿ ԽՎ ԼՂ հարցով նախկին հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Չեխիայից, Դանիայից, Թուրքիայից, Շվեդիայից, ինչպես նաեւ եվրոպական եւ միջազգային կառույցներից, մասնավորապես, ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ԵԽ-ից ու ՆԱՏՕ-ից:





























