Վրաստանը պատրաստ է բանակցություններ սկսել ԵՄ-ի հետ` առեւտրի մասին համապարփակ համաձայնագիր կնքելու շուրջ, նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է Վրաստանի նախագահի արտաքին կապերի գծով խորհրդական Թամար Կովզիրաձեն:

«Վրաստանի կառավարությունը կատարել է ոչ միայն ազատ առեւտրի մասին Եվրահանձնաժողովի բոլոր խորհրդատվությունները, այլ նաեւ սկսել է օրենսդրական մակարդակով դրանց իրականացման փուլը»,- ասել է նա:

Կովզիրաձեի խոսքով,  դրա հետ կապված, արդեն Եվրահանձնաժողով է ուղարկվել մանրամասն տեղեկատվություն եւ ներկայումս վրացական կողմը պատասխան է սպասում քաղաքական որոշում կայացնելու համար, հաղորդում է Trend-ը: