Ռուսաստանում մտադիր են ատոմային շարժիչներ ստեղծել տիեզերանավերի համար՝ ավելի քան 1 մՎտ հզորությամբ, որի օգնությամբ հնարավոր կլինի մեկ ամսում հանսել Մարս մոլորակ:
Ինչպես հաղորդում է Utro.ru-ն՝ հղում անելով CNews-ին, դրանք գերհզոր ուժային սարքեր են լինելու:
Նախնական տվյալներով, 150-ից 500 կՎտ հզորությամբ ռեակտորների առաջին թռիչքը կարելի կլինի իրականացնել արդեն 2020 թվականին:
«Ռոսկոսմոս» ընկերության ղեկավար Անատոլի Պերմինովի խոսքով, միջուկային էներգետիկ սարքավորումների ստեղծումը վճռորոշ նշանակություն ունի տիեզերքի նվաճման գործում Ռուսաստանի առաջատարի դիրքերը պահպանելու համար:
Այդ սարքերի ստեղծման համար հատկացվելու է 17 մլրդ ռուբլի (ավելի քան 540 մլն դոլար):
Այս սարքը կկարողանա թռչել ավելի քան 210 կմ/վայրկյան արագությամբ, ինչը 50-70 անգամ արագ է, քան ներկա հրթիռների վրա տեղադրված ժամանակակից շարժիչները:





























