Իրանի հետախուզության նախարարությունը հայտնել է, որ կալանավորել է մի քանի մարդու՝ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով, հայտնում է Tasnim-ը։ Reuters-ը իր հերթին, վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը, հայտնում է 41 ձերբակալվածների մասին։

Ըստ Իրանի հետախուզության նախարարության հայտարարության՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում առգրավվել է «հսկայական քանակության զենք, պայթուցիկ, մահապարտի գոտիներ, կոմունիկացիայի միջոցներ, կեղծ փաստաթղթեր»։

Երկրի հյուսիս-արեւմուտքում մի քանի տներ, որոնք օգտագործվում էին վահաբիտների ու տակֆիրիստների կողմից «մաքրվել են ահաբեկիչներից»։

Ավելի վաղ հայտնել էին երկու կասկածյալների կալանավորման մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ահաբեկիչների երկու խումբ հարձակվել էր Թեհրանում խորհրդարանի ու Հոմեյնիի դամբարանի շենքերի վրա։ Զոհվել էր 17, վիրավորվել 43 մարդ։