Մոսկվայում տեղի է ունեցել «Ռունետի մրցանակները-2010»-ի հանդիսավոր արարողությունը: Ընդհանուր առմամբ, մրցանակներ են տրվել 8 անվանակարգերում:

«Պետություն եւ հասարակություն» անվանակարգում հաղթել են «Ինտերնետում ազգային դոմենի համակարգող կենտրոնը», «Տանը միայնակ» նախագիծը եւ «Օգնության քարտեզը»:

«Մշակույթ եւ զանգվածային հաղորդակցություն» անվանակարգում հաղթել են «BBC-ի ռուսական ծառայությունը», «Դու ռեպորտյոր ես» («ՌԻԱ նովոստիի» նախագիծն է) եւ ivi.ru Online կինոթատրոնը:

«Էկոնոմիկա եւ բիզնես» անվանակարգի դափնեկիրներ են դարձել Ozon.ru-ն, Sravni.ru-ն եւ Moedelo.org-ը:

«Գիտություն եւ կրթություն» անվանակարգում լավագույնն են համարվել «Վիքիպեդիան» եւ «Էլեմենտները»:

«Առողջություն եւ հանգիստ» անվանակարգում լավագույնը եղել են Da-voda.com-ը, Takzdorovo.ru-ն, Gastronom.ru-ն եւ dynamo.ru-ն:

Արարողությունը վարել են «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Ալեքսանդր Պլյուշչեւը եւ հաղորդավարուհի Թինա Կանդելակին: