ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 10-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը
.jpg)
.jpg)





























