Իրանական Aseman Airline ավիաընկերությունն ու Boeing-ը 30 նոր Boeing 737 օդանավի գնման պայմանագիր են կնքել: Պայմանագիրը ստորագրել են իրանական ընկերության տնօրեն Հոսեյն Ալայեն եւ Մերձավոր Արեւելքում եւ Ռուսաստանում Boeing-ի ներկայացուցիչ Ջեյմս Լարսոնը:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ առաջին փուլում Aseman Airline-ը 30 նոր Boeing 737 օդանավ կստանա, իսկ հետո՝ եւս 30-ը:

60 օդանավերն ընդհանուր առմամբ 3 մլրդ դոլար կարժենան: Իրանական կողմը կվճարի գումարի 5%-ը, մնացյալ 95%-ը կֆինանսավորի Boeing-ը: Առաջին օդանավերն Իրան կհասնեն 2022 թվականին: