Կատարը Իրանի հետ դրական հարաբերություններ է ցանկանում ունենալ։ Այս մասին RT Arabic հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Կատարի ԱԳՆ ղեկավար Մուհամադ բեն Աբդուլ Ռահման էլ Թանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ բոլորն Իրանի հետ դրական հարաբերություններ են ցանկանում։ «Իրանը հարեւան է։ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի բոլոր երկրները որոշ վեճեր ու մտավախություններ ունեն, բայց Իրանի հետ երկխոսություն վարելը Խորհրդի բոլոր երկրների ռազմավարական ընտրությունն էր... եւ մենք աջակցում ենք այդ ջանքերը»,- հայտարարել է նախարարը։