Իրանի հետախուզության նախարարությունը հաղորդել է հունիսի 7-ին Թեհրանում հարձակումներն իրականացրած ահաբեկիչների ղեկավարին ոչնչացնելու մասին: Այս մասին հաղորդում է PressTV-ն:
Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիի խոսքով՝ անվտանգության ուժերը նրան ոչնչացրել են նախօրեին:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ի առավոտյան մի խումբ ահաբեկիչներ կանացի հագուստով Իրանի խորհրդարան էին ներխուժել, մեկ այլ խումբ էլ հարձակում էր իրականացրել Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքում: Ահաբեկչությունների հետեւանքով 17 մարդ է զոհվել, 43-ը՝ վիրավորվել:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:





























