Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խոստացել է շարունակել շարժումը Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
«Մենք նախկինի նման մտադիր ենք հասնել արձանագրությունների ուժի մեջ մտնելուն, ինչն անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Մենք կշարունակենք քայլեր ձեռնարկել Կովկասում կայունության հասնելու համար», - Շվեյցարիայում ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս կշարունակի ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ ավարտելու համար, հաղորդում է Ինտերֆաքսը:




























