Samsung ընկերությունը ներկայացրել է անցյալ տարի թողարկված Galaxy A3 սմարթֆոնի մոդելի համար թարմացումը: Գաջեթը Android 7.0 Nougat թարմ օպերացիոն համակարգ է ստացել:

Ներկայումս այս համակարգը մինչեւ Android 7.0 Nougat թարմացնելու հնարավորություն են ստացել Գերմանիայի եւ Հունգարիայի բնակիչները: Թարմացումը հասանելի է անվճար: Թարմացումների փաթեթը մեկ գիգաբայթից փոքր-ինչ է պակաս, սակայն օպերացիոն նոր համակարգով սմարթֆոնի տերերի համար զգալի փոփոխություններ կլինեն: Ինտերֆեյսի եւ գրաֆիկայի փոփոխությունից բացի, կբարելավվի անվտանգության համակարգը, նաեւ սարքի աշխատանքի արագությունը, փոխանցում է «ՎլադԹայմը»: