Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 12-ին, ընդունել է ուլտրամարաթոնի հայ վազորդ Թելմա Ղազարյան Ալթունին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը ողջունել է Թելմա Ղազարյան Ալթունի նախաձեռնած Վարդենիս-Հադրութ վազքարշավը՝ այն համարելով հայրենասիրության, տոկունության, ամուր կամքի եւ ոգու վառ դրսեւորում: