ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն ուղղված են այն նպատակին, որ սահմանին կանխեն լարվածությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Արցախի նախագահի նստավայրում Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է Artsakhpress.am-ը: 

«Մեր հայտարարությունները  եղել են հասցեական, ինչի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է ռուսաստանցի համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հանդիպման ընթացքում խոսել են ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ տնտեսության տարբեր ճյուղերի, ֆինանսական հատվածի և շատ այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանից մեկնել են Արցախի Հանրապետություն: Նրանց այսօր ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: