Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի անչափահաս որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ անչափահաս 16-ամյա քաղաքացին գործում ներգրավված է որպես կասկածյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, որն հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:




























