Մոսկվայում անցկացված հակակոռուպցիոն ակցիայի արդյունքում 400-ից ավելի մարդ է ձերբակալվել: Ինչպես հայտնում է Meduza-ն, ոստիկանությունը շարունակում է մարդկանց ձերբակալել, այդ թվում՝ նրանց, ովքեր «ոչ մի կարգախոս չեն վանկարկել եւ պաստառ չեն բռնել»:
Ներկայումս Պուշկինի հրապարակը շրջապատված է, ոստիկաններն անցորդներին մղում են Տվերսկի պուրակ:
Հակակոռուպցիոն ակցիան կազմակերպել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին: Նախապես այն պետք է անցկացվեր Սախարովի պողոտայում, որը քաղաքապետարանը թույլ էր տվել, բայց Նավալնին այն տեղափոխել է Տվերսկի: Նա ինքը ձերբակալվել է ակցիայից առաջ՝ տանից դուրս գալիս: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվել են նաեւ մի քանի քաղաքական գործիչներ:
Ոստիկանությունը մոտ 300 մարդու ձերբակալել է Սանկտ Պետերբուգում անցկացված համանման ակցիայի ընթացքում:
Նշենք, որ բողոքի ակցիաներ են ընթանում Ռուսաստանի մի քանի քաղաքներում եւս:





























