Իրանում ահաբեկչական խմբավորում են ոչնչացրել, որը կապված էր «Իսլամական պետության» հետ: Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի ոստիկանապետ Ազիզոլլահ Մալեքին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
Նրա խոսքով՝ հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է 4 գրոհային: Նա նշել է, որ 2 ծայրահեղական արտասհամնացի էին, մյուս երկուսի անձը պարզվում է: Ոստիկանությունը հայտնաբերել է զենք եւ ԻՊ-ի դրոշը:
Գործակալությունը հայտնում է, որ հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչություններից հետո Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել կամ ոչնչացրել են ավելի քան 60 ահաբեկչի:





























