Քիչ առաջ Լոռու մարզում սպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով Թումանյանի շրջանում հայտնաբերվել է  տղամարդու դի: Նրա ինքնությունը դեռ պարզվում է:

Դեպքից քիչ անց հարակից տարածքում պարեկային ծառայություն իրականցող ոստիկանները  նկատել են երիտասարդի, որին հետապնդել են, ապա բերման ենթարկել: 26-ամյա երիտասարդը կասկածվում է սպանության մեջ:  Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են սպանությունը՝ հավելելով, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: