«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «096» կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամար ստանալու հայտերի օն-լայն գրանցման մեկնարկի մասին: Հաճախորդները կարող են www.beeline.am կայքում լրացնել համապատասխան հայտը` նշելով ընտրված համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն եւ կոնտակտային հեռախոսահամարը:
«ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ անձնագրով կարելի է ամրագրել մեկ հեռախոսահամար: Եթե ընտրված հեռախոսն արդեն ամրագրված է, համակարգը կառաջարկի ընտրել մեկ այլ հեռախոսահամար: Գնել ընտրված հեռախոսահամարը կարելի է Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում վաճառքի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում, որը նախատեսված է դեկտեմբերի 6-ին: «096» կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի վերջնական ամսաթիվը ընկերությունը կհրապարակի նախապես:




























